Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը դատական փորձագիտության ոլորտում
2015թ. հոկտեմբերի 21-ի Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության (INL) ծրագրի աջակցությամբ համալրվեց «NITON XL3t 980 GOLDD+» մոդելի սարքով, որը նախատեսված Է մետաղների և համաձուլվածքների, ինչպես նաև թանկարժեք մետաղների հետազոտության, տարբեր պոլիմերային նյութերում կապարի և կադմիումի թույլատրելի քանակների ստուգման, հողերի, հանքերի մեջ մետաղների հետազոտության, կենցաղային իրերում կապարի թույլատրելի քանակների ստուգման, փոշու, տարբեր բարակ թաղանթների մեջ կապարի և այլ մետաղների հետազոտության համար: Սարքի վերը թվարկված լայն հնարավորությունները թույլ կտան ընդարձակել կազմակերպությունում հետագայում կատարվելիք փորձաքննությունների տեսակներն և ենթատեսակները:
2015թ-ի հոկտեմբերի 21-ից 23-ը Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապա համագործակցության (INL) ծրագրի շրջանակներում CCS Services-Central Asia աջակցությամբ անցկացվել է նաև ուսուցում հետևյալ ուղղություններով`
- մետաղների և համաձուլվածքների ռենտգեն-սպեկտրալ անալիզի հիմունքներ,
- «NITON XL3t 980 GOLDD+» դյուրատար ռենտգեն ֆլուորեսցենտային սպետրոմետրի շահագործման հրահանգավորում,
- անվտանգության միջոցառումների հրահանգավորում,
- մետաղների և համաձուլվածքների էքսպրես քիմիական անալիզի արդյունավետ մեթոդների ուսումնասիրում:
Ուսուցումը բաղկացած էր տեսական և գործնական մասերից, մասնակցում էին 12 փորձագետներ` ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական, հողագիտական, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժիններից:
Ուսուցման ընթացքում քննարկվել են նաև հարցեր անալիզատորի ներկայիս տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ` ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի կողմից նշված սարքի օգնությամբ իրականացվող գիտական և փորձագիտական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով:
Ուսուցման ավարտին մասնակիցները անցել են որակավորման թեստեր և ստացել «NITON XL3t 980 GOLDD+» մոդելի ռենտգեն ֆլուորեսցենտային անալիզատորի հետ աշխատելու հմտությունների ձեռք բերման վերաբերյալ համապատասխանության վկայագրեր:
Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվում են աշխատանքներ համապատասխան մեթոդների մշակման ուղղությամբ, որոնց օգնությամբ կկատարվեն սարքում առկա նոր ռեժիմներով` հանքերում, հողերում ծանր մետաղների և այլ էլեմենտար հետազոտություններ, ինչպես նաև ներկերում և պոլիմենրային արտադրանքներում ծանր մետաղների սահմանային քանակությունների հետազոտություններ:
28 Դեկտեմբեր 2016